Ապրիլի 23-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում, որ Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 24 շենքի արտաքին պատին ամրացված գազի հաշվիչներից առկա է գազի արատահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: