Գարնանային զորակոչից խուսափած երիտասարդի պաշտպանը չէր ներկայացել դատարան

Այսօր Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ `Ա.Վարդապետյանի պետք է շարունակվեր Ժիրայր Շահբազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15. 02. 2010 թ-ին տարածքային զինկոմիսարիատում անցել է բժշկական զննության և վերցվել է զինվորական հաշվառման և ճանաչվել է պիտանի զինծառայության համար: Որից հետո 2012 թ-ի գարնանային զորակոչին անցել է կենտրոնական բժշկական հանձնաժողովով, ճանաչվել պիտանի ոչ շարքային ծառայության համար և ենթակա էր զորակոչի 2012 թ-ի գարնանը, սակայն, խախտելով ՀՀ Զինապարտության մասին ՀՀ օրենքի պահանջները, 14. 06. 2012 թ-ին հրաժարվել է ծանուցագիր ստանալուց և խուսափել է գարնանային զորակոչից:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ժիրայր Շահբազյանը, մեղադրող Մկրտչյանը, իսկ ամբաստանյալի պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին ժամը 13.30-ին:
Հանրային թղթակից՝ Արա Ղարագյոզյանը
Աղբյուրը`Իրավաբան.net.

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել