Ապրիլի 22-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակա այգիներում ականանման առարկա է նկատվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և ՔՊ ՈՒՀԿ ինժեներական ջոկատի հրամանատարը:
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում գտնվող այգում հայտնաբերվել է մոտ 30 սմ պարկուճ:
Ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցները պարկուճը տեղափոխել են անվտանգ տարածք:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Վեդու բաժնի, Ազգային անվտանգության ծառայության, ՊՆ ԶՈՒ թիվ N զորամասի և ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահերին: