Օգտագործեք #CleanArmenia հաշթեգը՝ նկարահանելով աղբաշատ տարածքներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։

Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։ Միասին մենք կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերն էլ ավելի գարվիչ դարձնել մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել