Մայրաքաղաքային իշխանությունները Երևանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպատան խնդրանքին ընդառաջ են գնացել և դեսպանատանը տրամադրել 9 մլն դրամ՝ որպես նվիրատվություն։
Այս գումարը տրամադրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի 218-Ա 24.03.2017թ. կարգադրության համաձայն։
Քաղաքապետարան է դիմել ԻԻՀ դեսպանատունը՝ հայցելով աջակցություն, քաղաքապետարանն էլ «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից Երևանում ԻԻՀ դեսպանատանը, որպես նվիրատվություն, հատկացրել է 9 միլիոն դրամ։
Իսկ փետրվար ամսին նույն նպատակով տրամադրվել է 2,7 մլն դրամ։