3000 ԱՄՆ դոլար` ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի տեղավորելու համար

ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի տեղավորելու պատրվակով կնոջից 3000 ԱՄՆ դոլար են ուզել:

Ըստ մեղադրական եզրակացության Գևորգ Սարոյանը խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ Հ.Պ-ին ներկայացել է որպես պաշտոնատար անձ: Նա խոստացել է որոշակի գումարի դիմաց նրա տղային ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի տեղավորել, չնայած նրան, որ գիտակցել է տվյալ խոստման անհնարինությունը: Սարոյանը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հ.Պ-ից մաս-մաս հափշտակել է խոշոր չափի 1.439.010 ՀՀ դրամ գումարին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ  Պողոսյանի նախագահությամբ:

Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել