«Հարսնաքարի» գործով պաշտպանական կողմը, 30 րոպե ընդմիջում խնդրելուց հետո, հայտնեց իր դիրքորոշում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի, Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ:
Պաշտպանների կարծիքով ճիշտ կլիներ, եթե միջնորդությունները քննարկվեինք առանձին- առանձին: Դատարանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը կարող է ինչպես առանձին-առանձին հայտնել կարծիք, այնպես էլ ընդունել կամ մերժել ողջ միջնորդությունը:
Պաշտպաններից երկուսը համաձայն էին տուժող կողմի ներկայացրած միայն այն միջնորդությանը, որը առաջարկում է նշանակել նաև համապատասխան կենսաբանական (մասնիկաբանական) փորձաքննություն տուժողների և մեղադրյալների հագուստի վրա առկա միկրո մասնիկների, մանրաթելերի առկայությունը պարզելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ավելի որոշակիացնել թե կոնկրետ ով ում է հպվել վիճաբանության և ծեծի ընթացքում:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի 50 րոպեից:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net