Ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Ըստ նրա տվյալների՝ գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել: Հ.Գ. Ապատեղեկավություն տարածող մանյակնեին:

Հ.Գ. Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել