Միջնորդեցին չնկարել «Հարսնաքարի» գործով մեղադրյալներին

Հղում անելով անմեղության կանխավարկածը և մամուլում լուսաբանվող նյութերը՝ «Հարսնաքարի» գործով պաշտպանության կողմը միջնորդեց, որ իրենց պաշտպանյալներին տեսանկարահանումներ և լուսանկարահանումներ չանեն լրատվամիջոցները:

Գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանն առարկեց միջնորդությանը: Ըստ մեղադրողի՝ դատարանում քննարկվելիք հարց չէ, թե լրատվամիջոցները ինչպես լուսաբանեն դատական նիստը, ինչպես նաև այդ դեպքում կխախտվի քրեական գործերով հրապարակայնության սկզբունքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը ևս առարկեց: Նա առաջարկեց դատավարության ավարտից հետո, եթե պաշտպանները կհամարեն, որ ԶԼՄ-ներից շատերը խախտել են իրենց պաշտպանյալների անմեղության կանխավարկածը, ապա կարող են զրպարտության հայց ներկայացրել դատարան:

Այս փուլում դատարանը մերժեց պաշտպանության միջնորդությունը:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել