Իրազեկում քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների վերաբերյալ

ՀՀ կառավարությունը 2016թ․ մի շարք պետական ծառայությունների մատուցումը պատվիրակել է մասնավոր օպերատորների։ Այս գործառույթը մեկնարկել է նախորդ տարի։ Մարտի 2-իօն կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ներկայումս Հայաստանի տարածքում գործում են 39 գրասենյակներ՝ «Հայփոստ»-ի և մի քանի բանկերի գրասենյակներում, որոնցից 14-ը Երևանում, մյուսները՝ մարզերում և խոշոր քաղաքներում․ «39 գրասենյակները պատրաստ են մատուցելու թվով 67 ծառություններ, ընդհանուր առեմամբ տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններ կան, որոնց թիվը գերազանցում է 200-ը, դրանցից 100-ը պահանջում են կա՛մ անձի, կա՛մ օբյեկտի, օրինակ՝ մեքենայի առկայություն, մնացած ծառայությունները՝ 110 ծառայություններ, մենք պատրաստ ենք մատուցելու, 67-ը պատրաստ ենք, ևս 42 ծառայություն առաջիկա օրերին կկարողանանք նորից պատվիրակել մասնավոր մարմիններին»,- ընդգծել է նախարարը։

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների ծառայություններից և խնայել ինչպես ժամանակն ու այնպես էլ ռեսուրսները։

«Պետական ծառայություններն առավել մոտ են մեր քաղաքացիներին»,- իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է նախարարը։

Նախաձեռնությունը ողջունել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մասնավոր օպերատորների գործունեության մասին տեղեկացեք ԱՆ-ի պատրաստած տեսանյութերի միջոցով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել