Արմենիա ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում Արմենիա ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով: Այս մասին Իրավաբան.netին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին:

Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել