Երևանի Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ իմ ներկայացրած նախագիծը հետաձգվել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Երևանի Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ իմ ներկայացրած նախագիծը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ ընտրություններից առաջ նպատակահարմար չէ փողոցի անվանափոխություն իրականացնել, հանձնաժողովի բոլոր անդամներն էլ համաձայն էին Երևանում Ազգալդյանի անվան փողոց անվանակոչելու գաղափարի հետ, սակայն միակարծիք չէին հենց Լենինգրադյանը անվանափոխելու հետ:
Ավագանու անդամ ընտրվելու դեպքում շարունակելու եմ այս նախագիծը պնդել, նամանավանդ որ առկա է Քաղաքացիական նախաձեռնությամբ հունվարի 17-ին քաղաքապետին ուղղված նույն առաջարկը պարունակող նամակը, որին կցված են 8.932 երևանցիների ստորագրությունները»: