«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Եդեսիա, Կոշ, Շամիրամ գյուղերի, «Աշտարակ Ձու», «Աշտարակ Կաթ» ընկերությունների, Կոշ քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: