Այսօր Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը:
Գործով դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց իր կարծիքը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի, Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Նշելով, որ միջնորդությունները ենթակա են մերժման: Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց 30 րոպե ժամանակ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այս պահին հայտարարվել է 30 րոպե ընդմիջում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net