Երևանում վթարի պատճառով կոյուղաջրերը լցվում են փողոցի տները

Ապրիլի 16-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի է ունեցել կոյուղագծի վթար, կոյուղաջրերը լցվում են փողոցի տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էրեբունու փողոցի թիվ 34 շենքի հարևանությամբ գտնվող դիտահորում առաջացած վթարի հետևանքով նկուղը ջրալցվում է (մոտ 40 սմ):

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել