Այսօր տեղեկացրել ենք, որ ապրիլի 15-ին, 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։
1985 թվականից ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Լուսանկարում՝ Արշակ Խաչատրյանը մեջտեղից
Իրավաբան.net