Նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել (լրացված)

Ապրիլի 16-ին, ժամը 06:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան թաղամասի թիվ 5 փողոցի նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 12:35-ին:

Այրվել են տանիքը (մոտ 600 քմ) և դահլիճը (մոտ 550 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել