Բանանը նույն գնին է՝ ինչ մինչ Նոր տարի՞ն

Օրերս շատ է խոսվում տարբե ապրանքների թանկացումների մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վկայեցին նաև Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը և փորձագետ Միլետա Արիստակեսյանը:

Նրանք առանձնացրին հատկապես շաքարավազը, այլուրը, որոշ բուսական յուղեր, հատկապես ձիթապտղի և կտավատի յուղերը, որոշ ցիտրուսներ, էկզոտիկ մրգեր՝ նշելով, որ դրանք հիմնականում թանկացել են մինչև 50 դրամ:

Նկատենք, որ մրգերի մեջ զգալի թանկցել է նաև բանանը: Այս մասին Միլետա Արիստակեսյանը նշեց. «Ժողովրդին թվում է, թե հիմա բանանը թանկացել է, բայց Նոր տարուն երբ շատ էին բերել, շուկայում շատ էր, էժանացավ, հիմա էլի հետ են վերադարձել հին գնին»:

Այսօր բանանի մեկ կիլոգրամի գինը տատանվում է 720-980 դրամի սահմաններում:

Մինչ Նոր տարին, այն 700-900 դրամ արժեր:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել