Մոտ 40-50 դրամով թանկացել է շաքարավազը, այլուրը և այլ սննդամթերքներ. Ռուբեն Հայթյան

«Մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում, պլանային տնտեսություն չէ, որպեսզի ֆիքսված գներ մնան». լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:

Վերջին շրջանում շուկայում նկատվող թանկացումների համար Հայթյանը հայտնում է, որ պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել. «Այլ բան է, եթե մենաշնորհ է, և մենք գիտենք, որ օրինակ շաքարավազի, ալյուրի, բուսկան յուղի, վառելիքի մենաշնորհներ կան, և այդ պայմաններում պետք է պետության միջամտությունը»:

Կազմակերպության փոխնախագահը հայտնեց, որ դրա դեմ պայքարի համար ստեղծվել է «Հայաստանի հանրապետության մրցակցային և հակամենաշնորհային պետական հանձնաժողովը», որը գոյատևում է հարկատուների հաշվին և նման դեպքերում պարտավոր է կատարել իր գործողություններն ու բոլորիս ներկայացնի:

«Մոտ 40-50 դրամով թանկացել է շաքարավազը, այլուրը, որոշ բուսական յուղեր, հատկապես ձիթապտղի և կտավատի, որոշ ցիտրուսներ, էկզոտիկ մրգեր: Գյուղատնտեսական մթերքների շուկաներում գները նորմալ է: Մասսայական գների բարձրացում չկա, իսկ բարձրացումները թե ինչի հետ է կապված, պետք է զբաղվի հանձնաժողովը»,-եզրափակեց Հայթյանը:

Բացի այս հավելվեց նաև, որ թանկացումներ՝ կրկին 30-50 դրամի շրջանակներում, նկատվում է նաև ծխախոտների վաճառքում:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել