Համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ հավաքվել և տեղափոխվել է 512 տոննա աղբ

Երևանի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակը հերթական անգամ աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Մայրաքաղաքը համատեղ ուժերով մաքրելու աշխատանքներին ներգրավվել են ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 21000 ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ բնակիչներ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել նաև 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել շուրջ 512 տոննա աղբ:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն բնակիչներին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն մասնակցեցին համաքաղաքային հերթական շաբաթօրյակին և ծառատունկին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել