Խոշոր վթար Ողջաբերդի սկզբնամասում. կան տուժածներ (լրացված)

Ապրիլի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում՝ կենտրոնական փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի վերջնամասում «BMW» մակնիշի 37 CT 003 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ., 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ):

Փրկարարները և շտապօգնության աշխատակիցները տուժածներ Խ. Վ.-ին և ուղևոր Մ. Դ.-ին (1995 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Տուժածները հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար ծանր և ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել