Արագաչափ սարքն անհարկի լուսարձակել է. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել: Հայտնում ենք, որ լուսանկարահանումներ տեղի չեն ունեցել և նշված ժամանակահատվածում երթևեկության արագության գերազանցման փաստեր չեն արձանագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել