«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդառատ անձրևների հետևանքով Գեղի գետի վարարումով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ից ժամը 06.00-ից առաջիկայում Կապան քաղաքի ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկի շեղումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: