ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է.
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.80C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.90C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.50C