Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Ապրիլի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  31.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      0.60C   (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  13.20C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել