12 ժամյա վթարային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի,  Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի,
2. Նուբարաշեն վարչական շրջանի,
3.  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Խորենացու փող. 28-ից բարձր համարների և 3-րդ փակուղու, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության շենքերի,
4. Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
5. Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել