Վարչապետն ակնկալում է «կտրուկ «դմփոց» ռեֆորմ»

2017թ․ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները որոշ հողօգտագործողներ արդեն սկսել են։ Այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով, հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրային պահանջ, ինչի պատճառով նշյալ հատվածներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ․ «Այդ հասույթը հետագայում չի վճարվում, այս հանգամանքը ոլորտում դրսևորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրօգտագործվող ընկերությունների մոտ ֆինանսական ճեղքվածք»,- ընդգծեց պարոն Կարապետյանը։

Ելնելով վերոգրյալից վարչապետը հանձնարարեց պատասխանատու գերատեսչության ղեկավարներին՝ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություներին ու Ջրային տնտեսության պետական կոմիտե ղեկավարին, մեկ ամսում մշակել ու շրջանառության մեջ դնել ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, պայամանով, որ իրավական ակտը պետք է ընդունվի մայիսի 31-ին։

Պարզաբանելով հանձնարարականը՝ գործադիրի ղեկավարը շեշտեց․ «ՋՈ-երի ռեֆորմը բոլորն անում եք ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման հետ կապված։ Ձեզնից ակնակալում ենք ՋՈ-երի առումով կտրուկ «դմփոց» ռեֆորմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել