Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. ԱԻՆ «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`         12.50C

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել