ՀՀ ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրով ինստիտուտը պետք է ստուգման ենթարկի ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված՝ ՃԵԿ-ի խախտումների նկարահանման, արձանագրման և օպերատիվ արձագանքման GPS մոնիթորինգի «Իսկրա-1» համակարգերը, արագաչափերը և մատուցի այլ սարքավորումների ստուգաչափման ծառայություն։
Նշվում է, որ ստուգման պետք է ենթարկվի 306 սարքավորում։
Պայմանագիրը կնքվել է մարտի 30-ին, համաձայն փաստաթղթի՝ ծառայության մատուցման ժամկետը մեկնարկում է հենց այդ օրվանից, ավարտը 2017թ․ դեկտեմբերի 20-ն է։
Ծառայության մատուցման գումարը 734 հազար 400 դրամ է։
Իրավաբան.net