Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Ըստ այդմ՝ 2009 տեղամասերի վերջնական տվյալներով՝ գրանցվել է հետևյալ արդյունքը՝
«Ելք» դաշինք՝ 122 065 քվե,
«Ազատ դեմոկրատներ՝ 14 739 քվե,
«Հայկական վերածնունդ»՝ 58 265 քվե,
Կոնգրես-ՀԺԿ դաշինք՝ 25 950 քվե,
«Ծառուկյան» դաշինք՝ 428 836 քվե,
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 770 441 քվե,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 741 քվե,
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32 518,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 103 048 քվե:
Ինչպես և սպասվում էր խորհրդարան կանցնեն 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներն, ինչպես նաև ՀՅԴ-ն: