Պետք է իմանաք, եթե ապրում եք բազմաբնակարան շենքում

Համաձայն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն` 50 հազար դրամով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելիս նույնպես նշանակված է տուգանք քաղաքացիների նկատմամբ` 80 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց` 150 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել