Ապրիլի 9-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 SL 717 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ց.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 12 մ:
Ավտոմեքենայի մոտ ընկած հայտնաբերվել է Ա. Ց.-ի դին, ում փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:
Իրավաբաբ.net