Պաշտպանի և ընթերակայի հանդիպումը դատարանում չի ստացվում

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական դռնբաց նիտում, նախագահությամբ` Մարինե Մելքոնյանի, շարունակվեց ամբաստանյալներ Էդվարդ Բադալյանի, Դավիթ Բաղրամյանի և Հրաչյա Հովսեփյանի թիվ ԼԴ/0155/01/12 քրեական գործի քննությունը:
Սեպտեմբերի 26-ին կայացած դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Դ. Բաղրամյանի պաշտպան Վ. Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել հաջորդ նիստին կրկին հարցաքննել ընթերակա Մայիս Պողոսյանին: Հաջորդ դատական նիստը կայացել էր հոկտեմբերի 11-ին, որին չէր ներկայացել հենց ինքը` միջնորդություն ներկայացրած պաշտպանը, ով դիմում էր ներկայացրել դատարան այլ դատական նիստի մասնակցելու վերաբերյալ: Դատական նիստը հետաձգվել էր: Սակայն այս անգամ էլ Մ. Պողոսյանը չէր ներկայացել:
Տեղի ունեցավ քրեկան գործի փաստաթղթերի հետազոտում, որից հետո ամբաստանյալ Է. Բադալյանի պաշտպան Հ. Հովսեփյանը միջնորդություն ներկայացրեց, ճշտել իր պաշտպանյալի տանը խուզարկություն անցկացնելու վերաբերյալ ոստիկանության կողմից միջնորդության ներկայացման, դրա քննարկման և դատարանի կողմից որոշման ընդունման կոնկրետ ամսաթիվը և ժամը, քանի որ երեք ամբաստանյալներն էլ իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենց ծանոթացրել են դատարանի թույլտվությանը խուզարկության ավարտից հետո: Ամբաստանյալ Դ. Բաղրամյանի պաշտպան Վ. Ավագյանը պաշտպանեց այս միջնորդությունը, իսկ մեղադրող կողմն առարկեց դրա դեմ: Դատարանը մերժեց միջնորդությունը, ապա դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը14:00-ն:

.

Հանրային թղթակից` Մարիամ Մուրադյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել