Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքի է հրավիրում վեբ դիզայների.
Աշխատանքային գործառույթներ`
- Ընկերության հաղորդումների և անոնսների համար պոստերների, սլայդերների, նկարների պատրաստում, լուսանկարների մշակում
- կայքում հաղորդումների էջերի համար պոստերների պատրաստում
- տոնական, հիշատակի և այլ հատուկ օրերի համար կայքում և Ընկերության սոց. հարթակներում վիզուալ բովանդակության ապահովում
- անհրաժեշտության դեպքում կայքի արտաքին տեսքի փոփոխությունների իրականացում
- սոցիալական ցանցերում Ընկերության, առանձին հաղորդումների և այլ էջերի գրաֆիկական դիզայնի կատարում՝ ըստ Ընկերության բրենդինգի քաղաքականության
- տպագրական նյութերի, այցեքարտերի և անցաքարտերի դիզայներական բնույթի աշխատանքների կատարում
- պաշտոնի շրջանակում անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում
Պահանջվող կրթություն/որակավորում`
- Բարձրագույն կրթություն (մասնագիտական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն)
- 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- համակարգչային մասնագիտական ծրագրերի, մասնավորապես՝ CorelDraw, Adobe Photoshop, Adobe Indesign, Adobe illustrator իմացություն
- անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- թիմում աշխատելու հմտություն, կազմակերպվածություն և գրագիտություն
Աշխատավարձը՝ սկսած 150.000 ՀՀ դրամից:
Դիմելու ընթացակարգը`
Ձեր ռեզյումեն և կատարված աշխատանքները /պորտֆոլիո/ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Կայքի դիզայներ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: