Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ. կան զոհհեր և վիրավորներ

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: Այս մասին գրում է ՌիաՆովոստին՝ հղում տալով  ՌադիոՇվեդիային: Հաղորդվում է, որ կա 3 զոհ և վիրավորներ:

Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ:

Մեքենան կանգ է առել մոտակայքում խանութներից մեկի ցուցաձեղկի մեջ մխրճվելու պատճառով:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարներն ու բուժաշխատողները:

Մարդիկ տարհանվում են քաղաքի կենտրոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել