Ապրիլի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում։ Նման ահազանգ են ստացել ոստիկանությունում։
Լրատվական բաժնից Իրավաբան.net-ին հաղորդեցին, որ ահազանգը գրանցվել է 19։00-ին, նշվել է, որ վիճաբանությունը վերածվել է դանակահարության, որի արդյունքում մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։