Ի՞նչ եղանակ կլինի այսօր և հաջորդ օրերին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացրել են, որ հանրապետության տարածքում ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-ին սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս առնչությամբ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում կատակել է․ «Ապրիլի 9-10-ին ձմեռ-գարուն ուժեղ կռիվ է սպասվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել