Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս․ վարչապետը Արման Սահակյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստին, դիմելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ասաց․ «Ես ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր, որի պարագայում ձեր կոմիտեն դառնում է կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կառավարում է մեր գույքերը, իսկ այն գույքը, որ մեզ այսօր պետք չէ վաճառում է, ու այդ գործակալությունը գործում է  բոլոր բիզնեսի կանոններով»,- այնուհեև ընդգծեց․ «Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,- շեշտեց նա, իսկ Սահակյանը համաձայնություն տվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել