Կառավարության աշխատանքային օրակարգն ավելի է ծանրանում։ Այսօր գործադիրի նիստից առաջ նման հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով արտակարգ աշխատանքային ռեժիմ․ «Անցել են ընտրությունները, կարծում եմ՝ շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում, մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ, պատասխանատվությունը ջանքերը և բոլոր գործողությունները ավելի ենք ակտիվացնում, այնպես որ՝ ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմը ավելի է ծանրանում»,- ասաց գործադիրի ղեկավարը։