Պայթյուն Դոնի Ռոստովում

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մի տղամարդ վերցրել է ճանապարհին գցված առարկան, որը վայրկայններ անց պայթել է:

«Տղամարդը ճանապարհից կասկածելի առարկա է բարձրացրել, որը պայթել է, պոկվել են նրա մատները, նա նաև ստացել է որովայնի շրջանում վնասվածք»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով: Տղամարդը հոսպիտալացվել է:

Պայթյունի մոտ դպրոց է, որտեղ կանգնեցվել է դասապրոցեսը: Աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից: Իրավապահները շրջապատել են տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել