Երկու ընտրատեղամաս, որտեղ «Ելք»-ը հաղթել է ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով երկու տեղամասերում «Ելք» կուսակցությունների դաշինքը կտրուկ հաղթանակ է տարել մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Այլ ցուցանիշ, երբ «Ելք»-ը միաժամանակ հաղթի և՛ ՀՀԿ-ին, և՛ «Ծառուկյան» դաշինքին, ցուցակում չգտանք։

Այդ երկու տեղամասերը գտնվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ թիվ 26/14 և 26/15-ի մասին է խոսքը։

Այս երկու տեղամասերում էլ «Ելք»-ի թեկնածուներից ամենաբարձր քվեները ստացել է Սասուն Միքայելյանը։

Ընդհանուր 26/14 տեղամասում «Ելք»-ի օգտին քվեարկել են 827 անձիք, իսկ կոնկրետ Սասուն Միքայելյանի՝ 792-ը։

Այստեղ ՀՀԿ-ն ստացել է 34 ձայն, իսկ «Ծառուկյան» դաշինքը 109 ձայն։

Մյուս տեղամասում՝ 26/15-ում «Ելք»-ը հավաքել է 570 քվե, Սասուն Միքայելյանի օգտին ձայն են տվել 554-ը, ՀՀԿ-ն ստացել է 42 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 93։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել