ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա

2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով: Հաղորդումները վերաբերում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են hcav.am կայքէջից, ինչպես նաև armtimes.com և zham.am էլեկտրոնային լրատվական կայքերից, վերաբերում են ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:

Հիշյալ հաղորդումների և հրապարակումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքների, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել