Բակում մեքենա է այրվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 3-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Այրվել է Mercedes մակնիշի 34 CU 812 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Հ. Ա.) շարժիչի հատվածը և առջևի անվադողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել