ՄԻՊ-ն արձագանքում է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են.

  1. Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
  1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ:
Պաշտպանի աշխատակազմի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան պայմաններ չունեցող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
  1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրվել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում:
 Հրապարակումներում առկա է նաեւ լրագրողների մասնագիտական գործությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ Երեւանի Ռուսթավելու 15 հասցեի մոտակայքում «Araratnews.am» եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:  Կարեւոր է, որ այդ առիթով արդեն իսկ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ:
  1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետեւում լրագորղների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը:
 
Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
  1. Շարունակվում են նաեւ Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները: Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից եւ ոստիկանության համապատասխան մարմիններից:
  1. Ժամը 16:30-ի դրությամբ քվերակության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել:
  1. Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաեւ Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի  եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել