Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել, համաձայն որի՝ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցության նիստերը 2017 թվականի մարտի 23-25-ը ՀՀ-ում անցկացնելու հետ կապված՝ սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 2,8 մլն դրամի սահմաններում, կատարվելու է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության: