Վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձի և դիմել փախուստի

Մարտի 29-ին, ժամը 17-ի սահմաններում, «Մերսեդես Տ 500» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Իսպիրյանին և 1959 թ. ծնված Ստելլա Մեսրոպյանին, որոնք տեղում մահացել են, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.10-ին, Ռանչպար գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

Գրիգոր Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել