Ի՞նչ ունեցվածք ունի ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը

ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կրկին ցանկանում է լրացնել խորհրդարանական շարքերը: Պատգամավորության իր թեկնածությունը նա առաջադրել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կառույցը և ևս մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Նշվածները գտնվում են Երևանում:

Որպես վարձատրություն Զուրաբյանը մեկ աղբյուր ունի՝ ՀՀ ԱԺ-ի աշխատավարձը, որը կազմում է 6.930.340 դրամ:   Նա նաև հայտարարագրել է 8.000 ԱՄՆ  դոլար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել