Սասուն Միքայելյանը, ով այժմ հանդիսանում է Քաղաքացիական պայմանգիր կուսակցության վարչության անդամ, «ԵԼՔ» դաշինքով իր թեկնածությունն առաջադրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Միքայելյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է իր հայտարարագիրը, ըստ որի նա Երևանում գտնվող բնակարանի համասեփականատեր է, նույն տարածքում նաև հողամաս ունի, բացի դրանից Հրազդանի Վանատուր թաղամասում տարբեր չափսերի 4 վարելահողերի համասեփականատեր է:
Նշված թաղամասում համասեփականատեր է մեկ հողամասի, բնակելի տան և մեկ շինության ևս:
Սասուն Միքայելյանը հայտարարագրել է հողամասեր՝ Ծաղկաձորում, Վանատուր թաղամասում և նույն տարածքներում երկու շինություններ:
Բացի դրանից նրա սեփականությունն են հանդիսանում նաև Վանատուր թաղամասում տեղակայված անասնապահական համալիրը՝ 1593,74 ք/մ տարածքով: Միքայելյանը վարձակալությամբ նաև հողամաս ունի «Սևան» ազգային պարկում (1հա):
Միքայելյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել ՈՒԱԶ-469Բ (1978թ) մեքենան:
Նա նաև տիրապետում է 1.000.000 դրամի:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը 1988թ.-ին կազմավորել և ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
1996-1999թթ.-ին եղել է Հրազդանի քաղաքապետ, իսկ 1999-2007թթ.-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-4 գումարումների պատգամավոր: