Վարչապետի հանձնարարականը՝ բնակարանային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից գործադիրի անդամներին ուղղված հանձնարարականներից մեկը վերաբերում էր բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրներին բարելավելու հարցում պետական աջակցություն տրամադրելուն:

Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարվեց 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անավարտ շինությունները ավարտին հասցնելու իրատեսական ժամականացույց և այս ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:

Մարզպետներին հանձնարարվեց կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ:

Հանձնարարվեց նաև ֆինանսների և տնտեսական ներդրումների և զարգացման նախարարներին 2-ամյսա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գործընթացի բոլոր ռիսկերը, ներկայացնել կարծիք եկամտահարկի մասին օրենքով նախատեսված բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց այդ հանձնարարականում ներառել նաև պաշտպանության նախարարության շահառուներին: Վարչապետը հաստատեց:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել