ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին փորձելու է հայտնվել խորհրդարանում:
Այս ընտրություններին Բագրատյանն առաջադրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն նա մեկ մեքենա ունի՝ Nissan X-TRAIL 20 (2003) մակնիշի:
Բացի այդ նա հայտարարագրել է Երևանում գտնվող երկու բնակարան, որից մեկի համասեփականատերն է, մյուսի՝ սեփականատերը և մեկ առանձնատուն:
Որպես աշխատավարձ պատգամավորը վճարվում է 3 աղբյուրներից:
Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր նա տարեկան կտրվածքով ստանում է 7.936.800 դրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից՝ 3.000.000 դրամ, Ուկրանինայի ազգային բանկի՝ բանկային գործի համապատասխան աշխատանքի դիմաց՝ 48.000 ուկրաինական գրիվնա (կազմում է շուրջ 800-810.000 դրամ):
Նշենք նաև, որ Բագրատյանը տիրապետում է 33.000 եվրոյի և 71.000 ԱՄՆ դոլարի:
Նա 0,00005% բաժնեմաս ունի «Պեռնո Ռիկառ» ընկերությունում: Հավելենք, որ ընկերությունը զբաղվում է կոնյակի արտադրությամբ, ինչպես նաև ոգելից ըմպելիքների ներմուծմամբ և վաճառքով:
- «Աբսոլյուտ» (“ABSOLUT”, Շվեդիա), պաշտոնական դիստրիբյուտոր (օղի)
- «Արարատ» (“ARARAT”, Հայաստան), պաշտոնական դիստրիբյուտոր (կոնյակ)
- «Չիվաս» (“CHIVAS”, Մեծ Բրիտանիա), պաշտոնական դիստրիբյուտոր (վիսկի)
- «Ջեյմսոն» (“JAMESON”, Իռլանդիա), պաշտոնական դիստրիբյուտոր (վիսկի)